«Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակներում ՊրոԴեՖորմ-ն իրականացնում էր հմտությունների, կոմպետենցիաների և զբաղմունքների ազգային դասակարգչի մշակման և գործարկման աշխատանքները:.
Սույն գործողության շրջանակներում Եվրոպական հմտությունների, կարողությունների, որակավորումների և զբաղմունքների (ESCO) շրջանակ թարգմանվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման միջոցով, տեղայնացվել են Հայաստանի կոնկրետ իրողություններին համապատասխանեցնելու նպատակով։ Աշխատանքի հիմնական ուղղություններն են․
ազգային դասակարգչի ձևավորումը եվրոպական դասակարգչի թարգմանության և տեղայնացման միջոցով կիրառելով ԱԲ տեխնոլոգիաներ,
դասակարգչի պահպանման և հետագա թարմացումների պլանավորումը,
թվային հարթակներում գործիքի տեղակայման և գործարկման հնարավորությունները,
նորարարական կիրառությունների ուսումնասիրությունը տարբեր շահառուների համար։
Այս կարևոր նախաձեռնությունը կնպաստի ավելի ապագայամետ և արդյունավետ համակարգի ձևավորմանը՝ աջակցելով Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտին և հնարավորություն տալով ավելի արդյունավետ ճանաչել հմտությունները և զարգացնել աշխատուժը։

