Ով ենք մենք 

Մասնագիտական զարգացման հարթակը (ՊրոԴեՖորմ)-ը ձևավորվել է 2018 թվականին որպես փորձագետների ոչ պաշտոնական խումբ, որը համատեղ նախագծեր էր իրականացնում ՊրոԴեՖորմ ապրանքանիշի ներքո։ 2021 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ 

ՊրոԴեՖորմ-ի աշխատանքները հիմնված են ազնվության, նվիրումի, ստեղծագործ և դրական մտածողության, մասնագիտական բարձր որակի և համագործակցության արժեքների վրա։ Կազմակերպության առաքելությունն է արագացնել աճն ու փոփոխությունը՝ ապահովելով բարձրորակ լուծումներ զարգացման ոլորտի էկոհամակարգի համար։

Ինչ ենք մենք անում

Համակարգային փոփոխություններին նպաստելու իր հանձնառությամբ՝ ՊրոԴոՖորմ-ը խթանում է նորարարությունը, որակի բարձր չափանիշները, առաջնորդությունն ու արդյունավետ կառավարումը, էկոհամակարգային մոտեցումը և շարունակական կարողությունների զարգացումն՝ ուղղված կայուն աճին և երկարաժամկետ ազդեցությանը։

Scroll to Top